Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում զանգվածային սպանություններ իրականացնելու համար մեղադրվող Ջեյմս Հոլմսը կանգնել է դատարանի առաջ, որտեղ պետք է որոշվեր նրա խափանման միջոցը:
24-ամյա Հոլմսը դատական նիստի ընթացքում չի արտահայտել ոչ մի զգացմունք և քնատ տեսք ուներ: Նա մեղադրվում է կինոթատրոնում 12 մարդու սպանելու, ևս 58-ին վիրավորելու համար: Ինը վիրավորի վիճակը շատ ծանր է:
Դատավորի որոշմամբ մինչև դատական լսումների մեկնարկը Հոլմսը պետք է գտնվի Սենտենիալ քաղաքի բանտում` առանց գրավի դիմաց ազատ արձակելու իրավունքի: